Լունո Ստուդիոյի էլ.վաճառասրահից օգտվելու համար պարտադիր է մուտք գործել (login) կայք, որպես գրանցված օգտագործող: Կայք մուտք գործելը պարտադիր չէ այնքան ժամանակ, քանի դեռ չեք պատրաստվում որևէ բան գնել: Սակայն ապրանքները զամբյուղում հավաքելուց և «Պատվիրել» հրամանը սեղմելուց հետո դա պարտադիր պայման է: Այդ պատճառով առաջին անգամ էլ.վաճառասրահից օգտվելիս՝ անհրաժեշտ է գրանցվել կայքում: Գրանցվելու համար կարող եք օգտվել բոլոր էջերում առկա գլխավոր մենյուի աջ մասում հասանելի «Անձնական-Էջ» հղումից:
Կամ բոլոր էջերում առկա, ներքևի էջախորագրի դաշտում գտնվող «Մուտք Անձնական-Էջ» վահանակի «Գրանցվել Մեր Կայքում» սեղմակից:
Բացված նոր պատուհանի «Գրանցվել» բաժնում անհրաժեշտ է անգլերեն տառերով լրացնել՝
«Գրանցվել» սեղմակը սեղմելուց առաջ՝ անհրաժեշտ է լրացնել բերված հավասարման պակասող նիշերը (captcha):
Դա կայքի անվտանգության համար է և թույլ է տալիս տարբերակել, որ դաշտերը լրացվում են մարդու կողմից և ոչ համակարգչային կոդի:
Ավարտելուց հետո սեղմե՛ք «Գրանցվել» սեղմակը:
Բարեհաջող գրանցվելուց հետո Դուք տեղեկացվում եք, որ գրանցումը կատարվել է և անհրաժեշտ է սպասել մինչև կայքի ադմինիստրատորը էլ-փոստով տեղեկացնի Ձեր օգտագործողի անձնական հաշվի հաստատման մասին:
Նույն հաղորդագրությունը Դուք նաև ստանում եք Ձեր նշած էլ-փոստի հասցեին:
Ձեր անձնական հաշվի հաստատումից հետո՝ ստանում եք հետևյալ նամակը
Դրանից հետո Դուք կարող եք մուտք գործել մեր կայքում Ձեզ համար բացված «Անձնական-Էջ»-ը, որը առաջին մուտքի ժամանակ ունի հետևյալ տեսքը:
Մեր Էլ.Վաճառասրահում Ձեր պատվերների ձևակերպումը հեշտացնելու համար, Դուք կարող եք անձնական էջում լրացնել Ձեր «Վճարողի Հասցեն» և «Առաքման հասցեն»: Այդ հասցեները Դուք հետագայում կօգտագործեք Մեր Էլ.Վաճառասրահում՝ Ձեր բոլոր պատվերները ձևակերպելիս: Մուտք գործելուց հետո կարող եք ցանկացած ժամանակ այցելել Ձեր Անձնական էջ և ավելացնել կամ փոփոխել Ձեր կոնտակտային տվյալները և գաղտնաբառը:
Տվյալները լրացնելիս խնդրում ենք ուշադիր լինել, քանզի մուտքագրված տվյալների անճշտության կամ թերի լինելու դեպքում, հաշիվը և տվյալները կարող են հեռացվել առանց նախազգուշացման:
Եթե Դուք մոռացել եք Ձեր գաղտնաբառը, ապա ցանկացած պահի, ընտրելով «Մոռացե՞լ եք գաղտնաբառը» հղումը, կարող եք ստեղծել նոր գաղտնաբառ՝ հիմնվելով Ձեր նախկինում գրանցած էլ-փոստի վրա:
Եթե այդ էլ-փոստը այլևս հասանելի չէ Ձեզ համար, ապա նոր գաղտանբառի ստեղծումը կլինի անհնար:
Գրանցվել ֆոտոսեսիայի Դուք կարող եք՝ բացելով կայքի «Գրանցվել Ֆոտոսեսիայի համար» էջը: Ֆոտոսեսիա պատվիրելու համար կայքում գրանցվելը պարտադիր չէ: Ֆոտոսեսիայի գրանցման էջը հասանելի է կայքի բոլոր էջերում առկա գլխավոր մենյուից:
Կամ Գլխավոր էջ-ում գտնվող Գլխավոր ցուցավահանակների վրա առկա «Գրանցվել Ֆոտոսեսիայի համար» սեղմակի միջոցով:
Ֆոտոսեսիայի գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել բերված գրանցման ձևը:
Գրանցման ձևում առկա դաշտերը լրացվում են հետևյալ հաջորդականությամբ.
Հասանելի ժամերի ցանկը ցուցադրվում է միայն բոլոր նախորդող դաշտերը լրացնելուց հետո: Եթե ընտրված օրը ընտրված ծավալի և տեսակի ֆոտոսեսիաների կատարման համար ժամեր հասանելի չեն, ապա «Ժամը» դաշտում Դուք ստանում եք «Ընտրված օրվա ազատ ժամերը բավարար չեն տվյալ ծառայության համար» հաղորդագրությունը:
Խնդրում ենք լինել ուշադիր այս դաշտերը լրացնելիս, քանի որ դրանց ճշտությունից է կախված Ձեր հարցման բարեհաջող ընթացքը:
«Գրանցել» սեղմակը սեղմելուց առաջ խնդրում ենք ևս մեկ անգամ ստուգել բոլոր լրացված դաշտերի ճշտությունը և լրացնել Ձեր գործունակությունը ստուգող պարզ մաթեմատիկական հավասարման պակասող նիշերը:
«Գրանցել» սեղմակը սեղմելուց հետո համակարգը պետք է բացի նոր ձև, որը պետք է պարունակի հաղորդագրություն Ձեր գրանցման բարեհաջող ավարտի վերաբերյալ:
Սխալների առկայության դեպքում բացված ձևում կարմիրով կնշվեն կատարված սխալները:
Միայն սխալները ուղղելուց հետո Դուք կարող եք կատարել «Գրանցում»: Դժվարությունների դեպքում ստուդիայի աշխատաժամերի ընթացքում, կարող եք կապնվել մեզ հետ և մենք կօգնենք Ձեզ կատարել գրանցում ֆոտոսեսիայի համար:
Գրանցվելուց առաջ խորհուրդ է տրվում ծանոթանալ առաջարկվող ծառայությունների գներին՝ օգտվելով Ֆոտոսեսիայի Գնի Հաշվիչ-ից:
Ֆոտոսեսիայի Գնի Հաշվիչ-ից օգտվելու համար անհրաժեշտ է ընտրել Ձեզ հետաքրքրող ծառայության տարբերակները և հաշվիչը կկատարի ֆոտոսեսիայի գնի մոտավոր հաշվարկ: Առկա ֆոտոսեսիաների և կատարված լուսանկարների մատուցման ձևերի ամբողջական նկարագրությունը հասանելի է հետևյալ հղումով՝ Լունո Ֆոտո Ծառայություններ: Ձեր ընտրած տարբերակներին համապատասխան, հաշվիչի «Ընտրված տարբերակների արժեքը» դաշտը կներկայացնի ստացված ընդհանուր արժեքը:
Կայքում գործող Էլ.Վաճառասրահը հասանելի է կայքի բոլոր էջերից, գլխավոր մենյուի միջոցով:
Ինչպես նաև կայքի բոլոր էջերի ներքևի էջաբաժնում գտնվող սյունակում ցուցադրված են Էլ.Վաճառասրահի ամենագնվող առաջարկները:
Էլ.Վաճառասրահում առաջարկները դասավորված են ըստ կատեգորիաների: Մտնելով Էլ.Վաճառասրահ՝ Դուք տեսնում եք առկա կատեգորիաները:
Համապատասխան կատեգորիան ընտրելուց հետո բացվում է այդ կատեգորիայի մեջ ներառված տեսականին:
Ձեզ հետաքրքրող առաջարկի ընտրության դեպքում բացվում է նոր պատուհան՝ այդ առաջարկի նկարներով և մանրամասն նկարագրությամբ:
Առաջարկվող ծառայության էջից Դուք կարող եք ընտրել ձեզ հետաքրքրող պատվերի բնութագրերը և քանակը:
Բնութագրերը և քանակը ընտրելուց հետո Դուք կարող եք տեղադրել այն Ձեր «Զամբյուղ»-ի մեջ:
Եթե արդեն գտել եք Ձեր նախընտրած առաջարկը, այն պատվիրելու համար պետք է նախ ընտրել պատվերի բնութագրերն ու քանակը և հավելել այն Ձեր «Զամբյուղ»-ին: Դրա համար սեղմում եք ապրանքի էջի աջ կողմում գտնվող «Դնել Զամբյուղը» սեղմակը: Սեղմակը սեղմելուց հետո բացվում է Ձեր «Զամբյուղ»-ի պարունակությունը և ցուցադրում, որ ընտրված առաջարկը բարեհաջող ավելացվել է նախատեսվող պատվերների ցանկին:
Դրանից հետո, սեղմելով «Վաճառասրահ» սեղմակը, կարող եք շարունակել Ձեր գնումները և զամբյուղում ավելացնել նորանոր պատվերներ:
Կամ, եթե բոլոր անհրաժեշտ պատվերները արդեն Զամբյուղում են, անցնել պատվերի ձևակերպման բաժին՝ սեղմելով «Ձևակերպել Պատվերը» սեղմակը:
Պատվերը «Զամբյուղ» դնելուց հետո, եթե մտափոխվել եք, ապա Դուք հեշտությամբ կարող եք փոփոխել տվյալ ապրանքի/ծառայության պատվիրվող թվաքանակը «+» և «-» նշանների օգնությամբ, ինչպես նաև ջնջել այդ ապրանքը «Զամբյուղ»-ից՝ սեղմելով ապրանքի ձախ մասում գտնվող «խաչուկ» սեղմակը:
Կայքում գտնվելիս ցանկացած պահի Դուք կարող եք տեսնել Ձեր զամբուղի պարունակությունը ընտրելով Գլխավոր Մենյուի «Անձնական-Էջ»«Զամբյուղ» բաժինը և կայքը կբացի Ձեր «Զամբյուղ»-ի էջը բոլոր մանրամասներով:
«Պատվիրել» կամ «Ձևակերպել Պատվերը» սեղմակը սեղմելուց հետո, եթե Դուք դեռ մուտք չեք գործել կայք, կբացվի մուտքի էջը, որտեղից պետք է մուտք գործեք (login)` գրելով Ձեր օգտագործողի անունը և գաղտնաբառը: Իսկ եթե արդեն մուտք եք գործել, ապա կհայտնվեք պատվերի ձևակերպման էջում:
Եթե Դուք դեռ գրանցված չեք կայքում, ապա կարող եք դա անել՝ սեղմելով «Գրանցվել Մեր Կայքում» սեղմակը:
Մուտք գործելուց հետո կհայտնվեք պատվերի ձևակերպման էջում:
Այստեղ պետք է նշել այն հասցեն, ուր կատարվելու է առաքումը, անհրաժեշտ հեռախոսահամարները, ինչպես նաև այն օրը և ժամը, երբ ցանկանում եք ստանալ պատվերը: Եթե Դուք նախօրոք կայքում առկա Ձեր անձնական էջում լրացրել էք Ձեր տվյալները և հասցեները, ապա այս էջը արդեն բացվում է լրացված Ձեր տվյալներով և Ձեզ մնում է միայն փոփոխություններ կատարել, եթե տվյալ պատվերի համար այդպիսի անհրաժեշտություն կա:
Եթե Դուք նվեր եք գնում կամ ցանկանում եք, որ պատվերը առաքվի ոչ Ձեր (այսինքն վճարողի) հասցեյով, ապա անհրաժեշտ է ակտիվացնել «Առաքել այլ հասցեյով» սեղմակը, որից հետո Դուք կկարողանաք պատվերի համար նշել երկու հասցե «Վճարման» և «Առաքման»:
Այս էջում է գտնվում «Նշումներ» դաշտը, որտեղ Դուք կարող եք լրացնել Ձեր պատվերին առնչվող հատուկ տեղեկություններ, որոնք կարևոր են Ձեզ համար այս պատվերը ստանալիս, օրինակ Նվեր-քարտ ստացողի անուն ազգանունը:
Պատվերի ձևակերպման վերջում անհրաժեշտ է ընտրել առաքման տարբերակները:
Ինչպես նաև վճարման տարբերակները:
Պատվերը տեղադրելուց առաջ անհրաժեշտ է կարդալ, եթե արդեն չեք կարդացել, և հաստատել «Ես կարդացել եմ և ընդունում եմ կայքի օգտագործման պայմանները և կարգը» հավաստագրող սեղմակը, հակառակ դեպքում կայքը չի ընդունի պատվերի գործարկումը:
Պատվերի ձևակերպումը ավարտվում է՝ սեղմելով «Տեղադրել պատվերը» սեղմակը:
Ավարտելուց առաջ, խորհուրդ է տրվում ևս մեկ անգամ ստուգել պատվերի բոլոր մանրամասների ճշտությունը և հետո միայն սեղմել «Տեղադրել պատվերը» սեղմակը:
Հաջորդ քայլում պատվերի գործարկմանը ընթացք տալու համար, անհրաժեշտ է ընտրված վճարման տարբերակով կատարել պատվերի գնի վճարում:
Վճարման համակարգում բարեհաջող վճարում կատարելուց հետո Ձեր էկրանին բացվում է պատվերի էջը Ձեր վճարման էլեկտրոնային անդորրագրով:
Կայքում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով:
Պատվերը չեղյալ կհամարվի, եթե պատվերի գրանցումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարումը չի կատարվել:
Կայքում տեղադրված Ձեր բոլոր պատվերները պահպանվում են Ձեր անձնական Էջում, համապատասխան պատվերի համարով և ամսաթվով:
Պատվերը գործարկման ընթացքում կարող է ունենալ տարբեր կարգավիճակներ: Պատվերի կատարման ընթացքը Դուք կարող եք վերահսկել կարգավիճակներին հետևելով: Պատվերը տեղադրման պահին ստանում է «սպասում է վճարման» կարգավիճակը: Պատվերի վճարումը կատարելուց հետո՝ «կատարվում է» կարգավիճակը: Պատվերի կատարման ավարտից հետո, պատվերը մտնում է հանձնման կամ առաքման փուլ, որի ժամանակ ստանում է «հանձնվում է» կարգավիճակը: Ավարտված և հանձնված պատվերը ստանում է «ավարտված է» կարգավիճակ: Չեղարկված պատվերները ստանում են «չեղարկվել է» կարգավիճակ: Այն չեղարկված պատվերները, որոնց գումարը փոխհատուցվել է, ստանում են «փոխհատուցվել է» կարգավիճակ: Պատվերի կարգավիճակի ամեն մի փոփոխության մասին Դուք տեղյակ եք պահվում էլ-փոստի միջոցով:
Ամեն մի պատվերի մանրամասները տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել, համապատասխան պատվերի աջ մասում գտնվող, «Դիտել» սեղմակը, որից հետո բացվում է այդ պատվերի մանրամասների էջը:
Եթե պատվերը նախատեսում է կատարման համար անհրաժեշտ ֆայլերի վերբեռնում, ապա «կատարվում է» կարգավիճակի ժամանակ պատվերի մանրամասների էջից հասանելի է դառնում, պատվերի համար անհրաժեշտ, ֆայլերի վերբեռնման բաժինը:
Կայքում տրամադրվող որոշ ծառայություններ ենթադրում են Ձեր նկարների և ֆայլերի վերբեռնում՝ հետագա տպագրության կամ այլ պատվիրված ծառայությունների մատուցման նպատակով: Ձեր նկարների և ֆայլերի վերբեռնումը հնարավոր է միայն պատվերի հաստատման, ձևակերպման և ամբողջական վճարումն իրականացնելուց հետո, երբ պատվերը ունի «կատարվում է» կարգավիճակ: Նկարների և ֆայլերի վերբեռնումը իրականացվում է պատվերի մանրամասների էջից:
Խորհուրդ է տրվում վերբեռնելու ենթակա ֆայլերը նախ հավաքել Ձեր համակարգչի մեջ առանձին պանակում(folder), ստուգել նրանց ճշտությունը և որակական հատկանիշների համապատասխանությունը պատվերին: Եթե կատարել եք տարբեր չափերի տպագրության պատվերներ, ապա ամեն չափի համար կարելի է ստեղծել առանձին պանակ (15х20; 21×28 և այլն) և համապատասխան պանակի մեջ տեղադրել այդ չափի տպագրության համար նախատեսված ֆայլերը: Այն ֆայլերի անվան վերջում, որոնց համար Դուք պատվիրելու եք մի քանի տպագիր նմուշ, կարելի է ավելացնել նմուշների քանակը (filename_x2; filename_x5 և այլն): Նմանատիպ մոտեցումը թույլ կտա, մեծ քանակների դեպքում, խուսափել վերբեռնման ժամանակ արվող որոշակի սխալներից: Վերբեռնումից առաջ անհրաժեշտ է նաև ստուգել, որ վերբեռնվող ֆայլերը բավարարեն մեր պահանջներին.
Ֆայլերը վերբեռնելու համար անհրաժեշտ է համապատասխան պատվերի տողում ընտրել «Выбрать файлы» կամ, եթե Ձեր բրաուզերը անգլերեն է, ապա «Browse…» սեղմակը
և բացված պատուհանում նավարկել դեպի այն պանակը, որտեղ գտնվում են Ձեր ֆայլերը:
Ընտրելով անհրաժեշտ ֆայլերը՝ Դուք հաստատում եք այդ գործողությունը և էջում ցուցադրվում է Ձեր ընտրած ֆայլերի քանակը:
Սեղմելով «Վերբեռնել» սեղմակը՝ բրաուզերը սկսում է վերբեռնման պրոցեսը: Ձեր բրաուզերի ներքևի ձախ անկյունում կարող եք տեսնել, թե ինչպես է ընթանում վերբեռնման պրոցեսը:
Վերբեռնման ավարտից հետո էջում բացվում է բարեհաջող վերբեռնված ֆայլերի ցանկը:
Բարեհաջող վերբեռնված ֆայլերի ցանկում ամեն մի ֆայլի անվան առջև գտնվում է այդ ֆայլի տպագիր նմուշների դաշտը, որը սկզբնական վիճակում ունի «1» արժեք: Եթե տվյալ նկարի համար անհրաժեշտ է մեկից ավել նմուշ, ապա այս դաշտում լրացնում եք Ձեզ անհրաժեշտ նմուշների քանակը և սեղմում «Պահպանել Նմուշների Քանակը» սեղմակը:
Միաժամանակ կարելի է վերբեռնել մինչև 50 ֆայլ: Եթե Ձեր պատվերի քանակը գերազանցում է 50-ը, ապա վերբեռնումը պետք է կատարել մի քանի մասով: Վերբեռնման թույլատրելի ֆայլերի քանակը սահմանափակված է նաև Ձեր պատվիրած տպագիր նմուշների քանակով: Տվյալ չափի տպագրության ենթակա բոլոր ֆայլերի համար նշված տպագիր նմուշների քանակի գումարը չի կարող գերազանցել տվյալ չափի համար պատվիրված քանակից: Օրինակ՝ Դուք պատվիրել եք 15х20 ֆորմատի 10 տպագիր նմուշ, ուրեմն 15х20 ֆորմատի համար կարող եք վերբեռնել առավելագույնը 10 ֆայլ և յուրաքանչյուրի համար նշել մեկական տպագիր նմուշ կամ վերբեռնել նվազագույնը 1 ֆայլ և նրա համար նշել 10 տպագիր նմուշ:
Որոշ առաջարկներ, օրինակ՝ ֆոտոգրքերը կամ ֆոտոբացիկները, ունեն վերբեռնման թույլատրված ֆայլերի սահմանված քանակներ: Ձեր պատվերում նմանատիպ կետերի առկայության դեպքում, կայքը Ձեզ տեղյակ է պահում առավելագույն և նվազագույն վերբեռնման թույլատրելի քանակների մասին:
Նկարագրված ձևով անհրաժեշտ է կատարել ֆայլերի վերբեռնում, պատվերում առկա բոլոր այն կետերի համար, որոնք պահանջում են ֆայլերի վերբեռնում:
Ֆայլերի վերբեռնման ավարտից հետո անհրաժեշտ է ֆայլերի վերբեռնման բաժնի վերևում գտնվող աղյուսակում ստուգել, որ պատվերի բոլոր կետերի համար անհրաժեշտ ֆայլերը վերբեռնվել են և համապատասխան տպագիր քանակները մուտքագրվել են:
Ստուգելուց հետո, երբ բոլոր պատվիրված քանակները վերբեռնվել և լրացվել են, Ձեր պատվերի կատարման գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է սեղմել «Հանձնել Տպագրության» սեղմակը: Եթե ինչ որ կետ պակաս եք լրացրել, ապա համակարգը տեղյակ կպահի Ձեզ այդ մասին: Ֆայլերի վերբեռնումից հետո նրանց համար մուտքագրված տպագիր նմուշների ընդհանուր քանակը չի կարող լինել ավելի փոքր, քան պատվիրված տպագիր նմուշների քանակը: Այդ քանակները պետք է համապատասխանեն, եթե այլ կարգադրություն առկա չէ էջում: Քանակների անհամապատասխանության դեպքում համակարգը համարում է, որ անհրաժեշտ ամբողջական տեղեկությունները տրված չեն և չի ընդունում տպագրության հրահանգը
Այդ դեպքում անհրաժեշտ է ուղղել պակասող քանակները և նորից սեղմել «Հանձնել Տպագրության» սեղմակը:
Ձեր պատվերը կհանձնվի տպագրության, եթե բոլոր կետերը մուտքագրված են կատարված պատվերին համապատասխան:
Խնդրում ենք հաշվի առնել, որ Կայքը չի հանդիսանում Ձեր ֆայլերի և նկարների պահպանման շտեմարան: Կայքը չի երաշխավորում Ձեր վերբեռնված ֆայլերի և նկարների անվտանգությունը, և միայն Դուք եք պատասխանատու նրանց կորստի և փչացման համար: Կայքի աշխատակազմից Դուք չեք կարող պահանջել վերբեռնված ֆայլերի վերադարձ: Ձեր պատվերի կատարման ավարտից անմիջապես հետո, պատվերի շրջանակներում Ձեր բոլոր վերբեռնված նկարները և ֆայլերը ավտոմատ հեռացվում են մեր տվյալների բազաներից: Նույն ֆայլերը այլ պատվերների շրջանակներում օգտագործելու համար անհրաժեշտ է լինելու նրանց լրացուցիչ վերբեռնում՝ արդեն նոր պատվերի էջից:
Վերբեռնման ընթացքում ծագած տեխնիկական խնդիրների դեպքում, պատվերը բարեհաջող ավարտելու նպատակով, մենք կարող ենք խնդրել Ձեզ կրկնել վերբեռնման պրոցեսը: