Լունո Ֆոտո Ստուդիա

Լունո Ֆոտո Ստուդիա


Լուսանկարչական նորարական ստուդիա կամ ավելի կարճ Լունո Ստուդիո: Նոր անուն, նոր մտքեր, նոր խոսք և նոր մոտեցումներ ժամանակակից պրոֆեսիոնալ լուսանկարչության աշխարհում: Լուսանկարչական ծառայությունների մեկ այլ չափողականություն, որի նպատակն է ապահովել պրոֆեսիոնալ լուսանկարչության հասանելիությունը լայն հասարակությանը:
Ժամանակակից թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս բոլորին ձեռքի տակ ունենալ ֆոտոխցիկներ և լուսանկարել ամեն մի ակնթարթ: Բայց մի՞թե դա այն նկարներն են, որոնք Դուք կցանկանաիք հավերժացնել և փոխանցել սերունդներին կամ օգտագործել պրոֆեսիոնալ գործունեության մեջ… Լունո Ստուդիոն առաջարկում է Ձեզ պրոֆեսիոնալ ֆոտո ծառայություններ,  որոնց ամբողջական ցանկին Դուք կարող եք ծանոթանալ Ֆոտո ծառայություններ էջում: Այցելեք մեր ստուդիան, մասնակցեք ֆոտոսեսիային և զգացեք արվեստի հավերժական ուժը: Մեր ֆոտոսեսիաների միջոցով ստացված լուսանկարները անսահման բավականություն կպատճառեն Ձեզ և Ձեր հարազատներին: Ինչպես նաև կարող են բացել նոր դռներ Ձեր պրոֆեսիոնալ գործունեության մեջ:
Լունո ստուդիոն Ձեր կողքին է և կարող է բացահայտել Ձեզ համար, որ գեղեցիկ լուսանկարներ ունենալը և ամսագրերի երեսներին հմայչանալը միայն մոդելների և դերասանուհիների մենաշնորհը չէ: Ձեզնից պահանջվում է միայն մի կողմ դնել առօրյան և վստահել մեր մասնագետներին, որոնք կօգնեն բացահայտել Ձեր աստղային փայլը և հավերժացնել այն լուսանկարներում:
Ֆոտոսեսիան կարող եք պատվիրել հենց մեր կայքում՝ գրանցելով Ձեզ հարմար օրը և ժամը: Գրանցվելուց հետո մենք կկապնվենք Ձեզ հետ, բոլոր մանրամասները ճշտելու համար: Եվ իհարկե, դուք կարող եք օգտագործել ավանդական միջոցները՝ մենք միշտ հասանելի ենք հեռախոսով և ուրախ կլինենք ընդունել Ձեզ մեր ստուդիայում: