Լունո Ստուդիոյի կողմից առաջարկվող բոլոր ֆոտո նկարահանումները հիմնված են «Դիմանկարչություն բնական լույսով» (natural light portrature) ուղղվածության վրա: Սա ժամանակակից ֆոտո արվեստում եղած ուրույն ուղղություն է, երբ ֆոտո նկարահանման ժամանակ, որպես հիմնական լույսի աղբյուր, օգտագործվում է բնական լույսը: Դա հատուկ պահանջներ է դնում ֆոտո ստուդիայի առջև և կապում կազմակերպչական աշխատանքները բնության «քմահաճույքների» հետ: Սակայն արդյունքը միշտ ոգևորող է (դիտել պորտֆոլիոն), քանզի բնական լույսը և ճիշտ դիրքավորումը թույլ են տալիս ուրույն ձևով արտահայտել Ձեր բնական գեղեցկությունը: Լունո Ստուդիոյում Ձեր անցկացրած ժամանակը կլինի ոչ միայն արդյունավետ, այլ նաև կվերածվի Ձեր, անմոռանալի հիշողությունները հավելող, հաճելի ժամանցի :
Մեր կողմից առաջարկվող լուսանկարչական ծառայություններ-ը հնարավորինս հարմարեցվում են Ձեր պահանջներին` միևնույն ժամանակ պահպանելով Լունո Ստուդիոյի յուրահատուկ ոճը:
Մեզ մոտ ֆոտոսեսիա պատվիրելիս Դուք ընտրում եք նշված երեք բաղադրիչները, որոնք էլ սահմանում են մեր հետագա աշխատանքները՝ Ձեր պատվերը կատարելիս:
Լունո Ստուդիոն առաջակում է հետևյալ ծավալի ֆոտոսեսիաներ.
Լունո Ստուդիոն առաջարկում է հետևյալ տիպի ֆոտոսեսիաներ.
Խմբակային ֆոտոսեսիաներին կարող են մասնակցել առավելագույնը հինգ հոգի:
jpeg ֆորմատով էլեկտրոնային կրիչի վրա:
Հասանելի է առավելագույնը 40 x 60 ֆորմատի համար:
Լուսանկարների մատուցումը առավել տպավորիչ է դարձնում նշված ձևերի համադրությունը: Օրինակ՝ Դուք կարող եք պատվիրել տպագրված լուսանկարների տեղադրում անհատական ստվարաթղթե պաշտպանիչ շրջանակներում և նրանց պահպանման համար ձեռք բերել առաջարկվող համապատասխան Ֆոտոտուփը կամ Ֆոտոպանակը: Իսկ պատին ամրացնելու համար ընտրել լայնաչափ տպագրված և բագետային շրջանակում տեղադրված Ձեր դիմանկարը:
Մեր ստուդիայի լուսանկարչական ծառայություններ-ը Դուք կարող եք նաև նվիրել Ձեր հարազատներին, սիրեցյալներին կամ ընկերներին: Դրա համար Դուք կարող եք մեր ստուդիայում կամ Էլ. Վաճառասրահում ձեռք բերել «Նվեր-քարտ»՝ նշելով մատուցվող ծառայությունների ցանկը և ստացողի անունը: «Նվեր-քարտ»-ը կարող է առաքվել Երևանում գտնվող Ձեր նշված հասցեյով: Նվերը ստացողին մնում է միայն «Նվեր-քարտ»-ով և անձը հաստատող որևէ փաստաթղթով այցելել մեր ստուդիա, ֆոտոսեսիայի համար հարմար օր և ժամ պայմանավորվելու նպատակով կամ մեր կայքում առկա Գրանցվել ֆոտոսեսիայի Համար էջում կատարել Ֆոտոսեսիայի գրանցում՝ նշումներ դաշտում գրանցելով «Նվեր-քարտ»-ի համարը:
Լունո Ստուդիոյում ֆոտոսեսիա պատվիրելու համար սահմանված է հետևյալ կարգը.
Նախնական գրանցման համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ տվյալները
Նշված ցանկացած տարբերակով կանխավճար կատարելիս՝ Դուք պետք է ներկայացնեք Ձեզ տրամադրված ֆոտոսեսիայի ամրագրման համարը: Բանկային փոխանցման ժամանակ ֆոտոսեսիայի ամրագրման համարը պետք է լրացված լինի, որպես փոխանցման նպատակ:
Առաջարկվող ծառայությունների գներին հնարավոր է ծանոթանալ՝ ներբեռնելով մեր ամբողջական «Գնացուցակ»-ը:
Ֆոտոսեսիաների գների վերաբերյալ տեղեկությունները հասանելի են նաև Գրանցվել ֆոտոսեսիայի Համար էջում, որտեղ տեղադրված է Ֆոտոսեսիայի Գնի Հաշվիչ, և Վաճառասրահում, որտեղ վաճառվում են ֆոտոսեսիայի նվեր քարտեր: Խնդրում ենք հաշվի առնել, որ Ֆոտոսեսիայի Գնի Հաշվիչ-ի միջոցով հաշվարկված արժեքը չի համարվում Լունո Ստուդիոյի առաջարկ Ձեր ընտրած ծառայությունների համար: Այն միայն կօգնի Ձեզ մոտավոր պատկերացում կազմել առաջարկվող ծառայությունների գների վերաբերյալ: Խնդրում ենք դիմել մեզ Ճշգրիտ առաջարկ և ծառայությունների նախահաշվարկ ստանալու համար:
Ֆոտոսեսիայի բոլոր մասնակիցները պարտադիր պետք է ստորագրեն «Հեղինակային Իրավունքների Հաստատման Համաձայնագիր», որով նրանք հավաստում են, որ կատարված բոլոր լուսանկարների հեղինակային իրավունքները պատկանում են լուսանկարչին և Լունո Ստուդիոին:
Որոշ դեպքերում մենք կարող ենք Ձեզ առաջարկել ստորագրել «Մոդելի նկարահանման և արդյունքների հրապարակման» թույլատվության, որով Դուք կարող եք թույլատրել Ձեր մասնակցությամբ նկարների օգտագործումը Լունո Ստուդիոյի ցանկացած կարիքների համար կամ Լունո Ստուդիոյի այլ հաճախորդների կարիքների համար: Նմանատիպ թույլտվությունը Դուք տրամադրում եք միայն կամովին, մեր համապատասխան առաջարկի դեպքում: