Տպել Ֆոտո Լունո Ֆոտո Տպագրական Ստուդիա-ում

Լունո Տպագրական Ստուդիա


Գրանցվել Ֆոտոսեսիայի

Տեխնիկական խնդիրներից ելնելով՝ տպագրությունը ժամանակավորապես գործում է միայն մեր ստուդիայում կատարված լուսանկարների համար:

Պատասխանատվության զգացումը մեր հաճախորդներին առաջարկվող ֆոտո ծառայությունների որակի հանդեպ դրդեց մեզ ներկայացնել Լունո Տպագրական ստուդիան: Տպագրական ստուդիայի առկայությունը մեզ հնարավորություն է տալիս առաջարկել ամբողջական ֆոտո ծառայություններ, որտեղ կարող են իրենց լուսանկարչական պաhանջները բավարարել ամենախստապահանջ հաճախորդները: Փորձառու մասնագետների բծախնդիր մոտեցումը՝ համադրված օգտագործվող արդիական սարքավորումների հետ, տալիս է լուսանկարների և տպագրական նյութերի աննախադեպ արդյունք: Լինի դա Ձեր և Ձեր սիրելիների լուսանկարները կամ բիզնեսի հետ առնչվող նյութեր, բոլոր դեպքերի համար մեր տպագրական որակը կգոհացնի Ձեզ իր գունեղությամբ և ներկայացուցչական տեսքով: Իսկ մեր տպագրական ծառայության համադրությունը մեր ստուդիայում կատարված լուսանկարների հետ չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Եվ մենք համոզված ենք, որ այն փորձառությունը, որը Դուք ձեռք կբերեք մեզ մոտ, թույլ չի տա մարելու այն ոգևորությանը, որով Դուք պատասխանելու եք այն հարցին, թե որտեղից Ձեզ այդ լուսանկարը:

Մեր Տպագրական Ստուդիայում առաջարկվող ծառայությունների ամբողջական ցանկին Դուք կարող եք ծանոթանալ Տպագրական ծառայություններ էջում:
Եթե նախկինում որակյալ տպագրության փնտրտուքի մեջ Դուք կորցնում էիք Ձեր թանկարժեք ժամանակը, ապա այժմ, ի հավելում բոլոր հնարավորությունների, մեր էլեկտրոնային վաճառասրահի միջոցով Դուք կարող եք օգտվել Ինտերնետ տպագրության ծառայությունից, որը ընձեռնում է Ձեզ Լունո Ստուդիոն: Այժմ Երևանում բնակվող մեր հաճախորդները առանց տնից դուրս գալու կարող են մեր կայքի միջոցով ուղարկել իրենց լուսանկարները տպագրության և մեր առաքման ծառայության միջոցով ստանալ դրանք: Այսուհետ որակը հասանելի է դառնում անմիջապես Ձեր տանը կամ աշխատավայրում: