Ֆոտո Տպագրություն Լունո Ստուդիոում

Լունո Ֆոտո Տպագրություն


Գրանցվել Ֆոտոսեսիայի

Տեխնիկական խնդիրներից ելնելով՝ տպագրությունը ժամանակավորապես գործում է միայն մեր ստուդիայում կատարված լուսանկարների համար:

Ժամանակակից թվային տեխնոլոգիաներին համահունչ՝ մենք մեր հաճախորդներին ենք առաջարկում մեր ստուդիայում կատարած իրենց նկարները էլեկտրոնային տեսքով պահելու առկա բոլոր միջոցները, սկսած պարզ Jpeg նկարների շարքից մինչև HD որակի ֆիլմերի  կամ պլանշետների համար հարմարեցված հրատարակումների: Սակայն ոչ միշտ է, որ էլեկտրոնների համընթաց շարժումը կարող է հաղորդել այն ջերմությունը, որը մենք ստանում ենք պատին կախված կտավը դիտելիս կամ ֆոտոգրքի էջերը ձեռքում թերթելիս: Այն հաճախորդների համար, ովքեր գերադասում են Լուսանկարչական արվեստի հետ շփվել ավանդական ֆոտոթղթի կամ կտավի օգնությամբ, մենք առաջարկում ենք Լունո Ստուդիոի ֆոտո տպագրություն ծառայությունները:

Ավանադականի համադրությունը ժամանակակից թվային տեխնոլոգիաների հետ թույլ է տալիս մեզ ապահովել գերազանց որակի ֆոտո տպագրություն, ինչպես նաև դարձնել մեր ծառայությունները հասանելի և հարմարավետ մեր բոլոր հաճախորդների համար: Ֆոտո տպագրություն-ը իրականացվում է միայն էլեկտրոնային կրիչներից: Հասանելի են ֆոտոթղթի բոլոր ստանդարտ չափերը, հաստությունները և վերջնածածկույթները (Glossy, Luster, Semiglossy, Satin, Matt): Կարող են ընդունվել ոչ ստանդարտ չափերի լուսանկարների պատվերներ և տպագրություն կտավի վրա: Առավելագույն հասանելի չափն է՝ 430×950մմ:

Ստանդարտ Թվային Ֆոտո Տպագրություն

Մեր էլ. վաճառասրահի միջոցով ֆոտո տպագրության պատվերը ձևակերպելու դեպքում, Դուք կարող եք Կայքում ստեղծվող Ձեր անձնական էջից համացանցով ուղարկել նկարները և առաքման ծառայության միջոցով ստանալ տպագրված լուսանկարները: Ուղարկվող նկարների հանդեպ դրվում են հետևյալ պահանջները.

  • Ունենան հետևյալ ֆորմատներից մեկը՝ JPEG, PNG, TIFF:
  • Ստանդարտ գործարկման համար նկարը պետք է ունենա՝ 300 dpi թողունակություն, RGB(sRGB, Adobe RGB) գունային մոդել և 24 բիտ գունային դաշտ: Հիմնականում բոլոր ժամանակակից թվային ֆոտոխցիկները բավարարում են այդ պահանջներին:
  • Նկարի կետայնությունը պետք է բավարարի պահանջվող չափի նկարի որակյալ տպագրության համար: Պատշաճ որակի նկար ստանալու համար ամեն չափի համար անհրաժեշտ մինիմալ կետայնությունները բերված են հասանելի ստանդարտ ֆորմատների աղյուսակում:
  • Պատվիրված նկարի կողմերի և վերբեռնվող նկարների կողմերի հարաբերակցության անհամապատասխանության դեպքում մեր համակարգը կատարելու է վերբեռնված նկարների շրջահատում (cropping)՝ պատվիրված չափի տպագիր նկարի կողմերի հարաբերակցության համապատասխան: Դրանից խուսափելու համար ընտրեք Ձեր ֆոտոխցիկին համապատասխան(3:4 կամ 2:3) կողմերի հարաբերությամբ ֆոտոթուղթ:
  • Մեկ նկարի առավելագույն չափը չպետք է գերազանցի 25MB-ը:
  • Միաժամանակ կարելի է վերբեռնել 50 նկար:

 

Ցանկանալով բավարարել մեր հաճախորդների ֆոտո տպագրական բոլոր պահանջարկները՝ Լունո Ստուդիոն առաջարկում է ֆոտոթղթերի հետևյալ տարբերակները.

  • Eco – այն իրենից ներկայացնում է «Glossy» կամ «Matt» վերջնածածկույթով էկոնոմ կարգի ֆոտոթուղթ (խտությունը` սկսած 190գ/մ2): Այն մեր առաջարկներից ամենամատչելի տարբերակն է և հասանելի է միայն փոքր չափսերի գունավոր ֆոտո տպագրության համար (առավելագույնը 14 x 21սմ ): Ստացված նկարները իրենց գունեղությամբ ոչինչով չեն զիջում մյուս տարբերակներին, սակայն այս տարբերակը պահանջում է լուսանկարների հանդեպ առավել խնամքով վերաբերմունք:
  • Plus – այն իրենից ներկայացնում է «Glossy», «Satin» կամ «Matt» վերջնածածկույթով պրեմիում կարգի ֆոտոթուղթ (խտությունը` սկսած 220գ/մ2): Այն մեր ամենատարածված առաջարկն է և հանդիսանում է լավագույն ընտրությունը բարձրաճաշակ և որակյալ առօրյա ֆոտո տպագրություն համար: Plus-ը նաև միակ տարբերակն է, որը հասանելի է բոլոր առկա չափերի գունավոր և սև ու սպիտակ ֆոտո տպագրության համար:
  • Pro – այն իրենից ներկայացնում է «Supper Glossy», «Satin» կամ «Luster» վերջնածածկույթով պրոֆեսիոնալ կարգի մանրանցքավոր ֆոտոթուղթ (խտությունը` սկսած 240գ/մ2): Այս տարբերակը մենք առաջարկում ենք պրոֆեսիոնալ լուսանկարիչներին, ցուցահանդեսների կազմակերպիչներին և բոլոր նրանց, ովքեր խստագույն որակական պահանջներ են դնում իրենց լուսանկարների տպագրության առջև: Pro տարբերակը հասանելի է միայն միջին և մեծ չափերի գունավոր և սև ու սպիտակ ֆոտո տպագրություն համար: (առնվազն 15 x 20սմ ):

Անկախ կարգից, առաջարկվող բոլոր ֆոտոթղթերը և ներկերը անցնում են հատուկ գունային տրամաչափում՝ օգտագործելով գունակառավարման բարձր ճշգրտության սպեկտրագունաչափեր(spectrocolorimeter): Արդյունքում ստացված ֆոտո տպագրական պրոֆիլները ապահովում են տպագրված նկարների գույների արտացոլման առավելագույն ճշգրտություն:

 

Ստանդարտ թվային ֆոտոտ պագրության համար հասանելի ֆոտոթղթերի չափերը բերված են աղյուսակում:

Հասանելի ստանդարտ ֆոտոթղթերի ֆորմատները ընտրված են հատուկ, թվային ֆոտոխցիկներով կատարված նկարները առանց շրջահատման(cropping) տպագրելու համար: Անհրաժեշտ է միայն ընտրել այն չափը, որը համապատասխանում է Ձեր թվային ֆոտոխցիկի կատարած նկարների կողմերի հարաբերակցությանը (3:4 կամ 2:3): Տպագրված լուսանկարների չափերը կարող են տարբերվել ընտրված չափից ± 2 մմ -ով: Սպիտակ եզրագծերի ընտրության դեպքում տպագրված նկարի բոլոր կողմերից առկա կլինեն 3մմ հաստությամբ սպիտակ եզրագծեր: Ընդունվում են նաև հատուկ չափերի ֆոտոթղթի վրա տպագրված լուսանկարների պատվերներ, այդ դեպքում գինը հաշվարկվում է մոտակա մեծ ֆորմատի գնով:

Տպագրության ժամանակացույցը կախված է պատվերի ծավալից և ստուդիայի ծանրաբեռնվածությունից: Միջինում մեկ պատվերը կարող է պատրաստ լինել մեկից երկու օրվա ընթացքում:

 

Ներտնային Ֆոտո-Դեկոր

Լունո տպագրական ստուդիան առաջարկում է ներտնային անհատական Ֆոտո-Դեկոր-ի լայն հնարավորություններ՝ պոստերներ, կոլաժներ, կտավներ: Ֆոտո-Դեկորները կարող են պատկերել ինչպես Ձեր կամ Ձեր հարազատների դիմանկարներ, այնպես էլ մեր ստեղծած, հարուստ դեկորատիվ լուսանկարչական բազայում առկա լուսանկարներ:

 

Անհատական Ֆոտոգրքեր

Այլևս կարիք չունեք փնտրելու ալբոմներ սիրելի լուսանկարների համար: Պատվիրեք Ֆոտոգիրքը, ուղարկելով Ձեր լուսանկարները, և Ձեր նկարներով անհատական Ֆոտոգիրքը հասանելի կդառնա Ձեր և Ձեր հարազատների համար: Իսկ պատկերացրեք, թե որքան կուրախացնեք հարազատներին և ընկերներին՝ պատվիրելով նրանց համար այսպիսի նվեր Ֆոտոգիրք: Դուք կարող եք ընտրել Ֆոտոգրքի էջերի քանակը և գրքում տպագրվող նկարի ամենամեծ չափը, որով սահմանում է Ֆոտոգրքի չափը: Էջերի քանակը կարող է հասնել առավելագույնը 50-ի, իսկ գրքում տպագրվող լուսանկարների առավելագույն չափը 28×42սմ-ի: Ֆոտոգրքի կազմը կարող է լինել կոշտ կամ փափուկ: Ձևը և նյութերը Դուք կարող եք ընտրել առկա առաջարկների ցանկից, որը անընդհատ համալրվում է:

 

Անհատական Ֆոտոբացիկներ և Հրավերքներ

Ձանձրացե՞լ եք ընտրություն կատարել այն բացիկներից, որոնք առաջարկվում են շուկայում և ցանկանում եք ստեղծել Ձեր անհատականը: Օգտվելով այս ծառայությունից՝ ցույց տվեք Ձեր հարազատներին և սիրելիներին, թե որքան բացառիկ են նրանք: Առաջարկվող անհատական ֆոտոբացիկները կպարունակեն Ձեր ցանկացած նկարը և տեքստը: Առկա են թեմատիկ տարբերակներ (ծննդյան օր, հարսանիք, գործնական, մայրիկին, քույրիկին, սիրո խոստովանանք, ամուսնության առաջարկ և այլն), որոնք մնում է միայն համալրել Ձեր ընտրած լուսանկարով և տեքստով: Հասանելի են բացիկների ծալվածքների և չափերի լայն ընտրություն:


Տպագրության Պատվերի Ձեվակերպման Կարգը

Լունո Տպագրական Ստուդիայի ծառայությունները հնարավոր է պատվիրել կայքում առկա Էլ.վաճառասրահի միջոցով կամ այցելելով մեր ստուդիա:

Պատվերի Ձեվակերպումը Վեբ կայքի Վաճառասրահում

Վեբ կայքի Վաճառասրահում տպագրության պատվերի ձևակերպման համար սահմանված է հետևյալ կարգը.

  • Էլ.վաճառասրահում պատվերը ձևակերպելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել կայքում՝ օգտվելով «Գրանցվել Մեր Կայքում» հղումից, որը ոչ գրանցված օգտագործողների համար հասանելի է կայքի բոլոր էջերից: Գրանցվելուց հետո Ձեզ համար ստեղծվում է անձնական էջ, որտեղ և պահվում են Ձեր անձնական տվյալները, առաքման հասցեն, վճարողի հասցեն և տեղեկություններ Ձեր կատարած պատվերների վերաբերյալ: Ամեն անգամ պատվեր կատարելիս Ձեր տվյալների մուտքագրումից զերծ մնալու համար, Դուք կարող եք անձնական էջում լրացնել վճարողի հասցեն և առաքման հասցեն, եթե այն տարբերվում է վճարողի հասցեից: Այդ տվյալները կօգտագործվեն Ձեր յուրաքանչյուր պատվերը ձևակերպելիս կամ դուք կարող եք փոխել դրանք պատվերի ձևակերպման էջից:
  •  Էլ.վաճառասրահում Դուք ընտրում եք ցանկալի ծառայությունը/ապրանքը: Ընտրված ծառայություն/ապրանքի էջում հասանելի են նրա բոլոր մանրամասները՝ նկարագրությունը և մատուցման ժամկետները: Եթե մատուցման ժամանակացույցը կարևոր է Ձեզ համար, ապա ցանկալի է պատվերը ձևակերպելուց առաջ կապնվել մեզ հետ և ճշտել պահանջվող ծառայության առկա ժամանակացույցի համապատասխանությունը Ձեր պահանջներին: Ծառայություն/ապրանքի էջում Դուք կարող եք ծանոթանալ ապրանքի բնութագրերին, ընտրել Ձեր ցանկալի պարամետրերը (չափսը, գույնը և այլն) և, ընտրելով անհրաժեշտ քանակը, դնել այն «Զամբյուղի» մեջ:
  • Բոլոր անհրաժեշտ ծառայություն/ապրանք-ները «Զամբյուղ»-ի մեջ դնելուց հետո, Դուք «Զամբյուղ»-ի էջում տեսնում եք պատվերի ընդհանուր գումարը: Կարող եք ավելացնել կամ պակասեցնել քանակները և անցնել պատվերի ձևակերպման էջ՝ սեղմելով «Ձևակերպել Պատվերը» սեղմակը:
  • Պատվերի ձևակերպման էջում Դուք ընտրում եք առաքման և վճարման տարբերակները և լրացնում հասցեները, եթե դրանք նոխօրոք լրացված չէին Ձեր անձնական էջում: Պատվերը հաստատելու համար էջում սեղմում եք «Տեղադրել Պատվերը» սեղմակը:
  • Եթե ընտրել եք Էլեկտրոնային վճարման տարբերակը, պատվերը տեղադրելուց հետո կայքը Ձեր բրաուզերը տեղափոխում է ընտրված Էլեկտրոնային վճարման համակարգի էջը, որտեղ, հետևելով հրահանգներին, անհրաժեշտ է իրականացնել պատվերի վճարումը:
  • Այն պատվերները, որոնց համար վճարված չէ կամ վճարումը գտնվում է ստուգման փուլում, ունեն «սպասում է վճարման» կարգավիճակ, իսկ այն պատվերները, որոնց վճարը ստացվել է, ստանում են «կատարվում է» կարգավիճակը: Պատվերի կարգավիճակի բոլոր փոփոխությունների վերաբերյալ Դուք տեղեկացվում եք էլ-փոստի միջոցով:
  • Պատվերի իրականացման համար անհրաժեշտ Ձեր նկարների և ֆայլերի վերբեռնումը հնարավոր է միայն պատվերի հաստատման, ձևակերպման և ամբողջական վճարումն իրականացնելուց հետո: Այսինքն, երբ պատվերը ստանում է «կատարվում է» կարգավիճակ: Նկարների և ֆայլերի վերբեռնումը իրականացվում է պատվերի մանրամասներ էջից, որը բացվում է Ձեր անձնական էջից՝ համապատասխան պատվերի «Դիտել» սեղմակը սեղմելուց հետո:
  • Խնդիրներից խուսափելու համար խնդրում ենք լինել ծայրաստիճան ուշադիր՝ Կայքում պատվերի համար անհրաժեշտ ֆայլերը և նկարները վերբեռնելիս. ստուգել նրանց ճշտությունը և նրանց որակի համապատասխանությունը Ձեր պահանջներին: Առաջին անգամ մեր ծառայություններից օգտվելիս, խորհուրդ է տրվում նախ այցելել մեր ստուդիա, տեղում համոզվել մեր առաջարկած ծառայությունների և ապրանքների որակական համապատասխանությանը Ձեր պահանջներին, քանի որ պատվերը կատարման հանձնելուց հետո այն չեղարկելու, փոխանակելու կամ վերադարձնելու գործողությունները այլևս հնարավոր չեն լինի: Կայքի անձնակազմը կարող է հրաժարվել որոշակի պատվերների կատարումից, եթե դրանց իրականացման համար Ձեր կողմից տրամադրված մուտքային ֆայլերը և նկարները չեն համապատասխանում ընդունված պահանջներին և, հետևաբար, չեն կարող ապահովել վերջնական արդյունքի համընդհանուր հատկանիշներով գնահատվող որակը:
  • Պատվերի կատարման ժամանակացույցը սկսվում է Ձեր կողմից պատվերի իրականացման համար անհրաժեշտ նկարների և ֆայլերի վերբեռնման աշխատանքները ավարտելուց հետո: Վերբեռնման աշխատանքների ավարտը դուք սահմանում եք՝ սեղմելով վերբեռնման էջում հասանելի «Հանձնել Տպագրության» սեղմակը: «Հանձնել Տպագրության» սեղմակը կմերժի գործարկումը, եթե պատվերի համար անհրաժեշտ բոլոր նկարները կամ տպաքանակները սահմանված չեն: Պատվերը ձևակերպելիս խնդրում ենք հաշվի առնել, որ կիսատ մուտքային տվյալներով պատվերը չի կարող հանձնվել գործարկման և պատվիրել միայն այն ծառայություն/ապրանք-ները, որոնց համար Դուք ունեք բոլոր մուտքային նկարները և ճիշտ եք ընտրել անհրաժեշտ տպագրական քանակները:
  • Պատվերը պատրաստ լինելուն պես, Դուք տեղեկացվում եք այդ մասին և, եթե ընտրել եք առաքման ծառայությունը, ապա առաքման պատասխանատուն պայմանավորվում է Ձեզ հետ առաքման համար հարմար օրը և ժամը:
  • Պատվերի կատարման համար Ձեր ուղարկած ֆայլերը, պատվերի կատարումից հետո ամբողջությամբ մաքրվում են մեր համակարգից և Դուք չեք կարող ետ պահանջել դրանք:
  • Այն դեպքերում, երբ Ձեր պատճառով առաքումը ձախողվում է կամ առանց առաքման պատվերը չի վերցվում մեր հասցեից, ապա պատվերը պահպանվում է ստուդիայում մեկ ամիս ժամանակով: Նշված ժամկետից հետո պատվերի հասանելիության վերաբերյալ ոչ մի գանգատ չի ընդունվում:

Պատվերի Ձեվակերպումը ստուդիայում

Ստուդիայում տպագրական պատվերի ձևակերպման համար սահմանված է հետևյալ կարգը.

  • Այցելելով ստուդիա Դուք կարող եք ընտրել առաջարկվող ծառայությունը, տեղում տեսնել նմուշները, ծանոթանալ ծառայության մանրամասներին, մատուցման ժամկետներին և գնին:
  • Ընտրված ծառայություն/ապրանքի համար պատվերի ձևակերպումը կատարվում է տեղում և Ձեզ տրվում է պատվերի ձևակերպման անդորրագիր, որի վրա նշվում է Ձեր անունը, պատվերի համարը, պարունակությունը, օրը և ժամը:
  • Դուք փոխանցում եք պատվերի իրականացման համար անհրաժեշտ ֆայլերը: Ֆայլերի փոխանցման համար մենք ընդունում ենք բոլոր տեսակի էլեկտրոնային թվային կրիչներ. CD-R, CD-RW, DVD-R, DVD-RW, USB flash drive, MemoryStick, xD-Picture Card, SmartMedia, MultiMedia Card, SecureDigital, CompactFlash և այլն:
  • Խնդրում ենք հաշվի առնել, որ Ֆայլերի փոխանցման պահին թվային կրինչների խափանման, անսարքության, ինչպես նաև կրիչներում առկա արժեքավոր ինֆորմացիայի ապահովության համար մենք ոչ մի պատասխանատվություն չենք կրում: Եթե փոխանցված կրիչում առկա են վնասակար կոդեր, ապա մեր համակարգը կարող է ամբողջությամբ մաքրել կրիչում առկա ինֆորմացիան և հրաժարվել Ձեզանից ֆայլեր ընդունել:
  • Ըստ պատվերի ձևակերպման անդորրագրի՝ Դուք տեղում կատարում եք ամբողջական վճարում և Ձեր պատվերը ընթացք է ստանում:
  • Հնարավոր է տեղում ձևակերպել պատվերի առաքում Երևան քաղաքում գտնվող հասցեով:
  • Պատվերի ստացումը հնարավոր է միայն համապատասխան պատվերի անդորրագրով: Պատվերի անդորրագրի կորստի դեպքում, պատվերի հանձնումը հնարավոր է միայն պատվերը ձևակերպողի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Եթե այդ դեպքում համապատասխան պատվերը չի գտնվում, ապա գանգատներ չեն կարող ընդունվել:
  • Պատվերի վերաբերյալ գանգատներ դիտարկվում են միայն պատվերի անդորրագրի Ձեր օրինակի առկայության դեպքում: