Հաճախակի Տրվող Հարցեր - Luno Studio

Հաճախակի Տրվող Հարցեր


Լունո Ստուդիո Կայքի Օգտագործողների

Հաճախակի Տրվող Հարցեր ( ՀՏՀ )

Ի՞նչ առավելություններ ունեն Լունո Ստուդիոյի առցանց ծառայությունները

Մեր կայքի միջոցով կարող եք ամրագրել անհրաժեշտ ֆոտոսեսիան, ձևակերպել տպագրական պատվերներ, ընտրել ֆոտո նվերներ, կատարել տպագրության համար անհրաժեշտ նկարների վերբեռնում և այդ ամենը առանց տնից կամ աշխատավայրից դուրս գալու: Արդյունքում ստանալ գերազանց որակ և Ձեր թանկարժեք ժամանակի խնայողություն:

Ի՞նչ անել, եթե կայքում գրանցվելուց հետո, գրանցումը հաստատող նամակ չեմ ստացել:

Դրա պատճառը կարող է լինել սխալ էլ-փոստի հասցեի մուտքագրումը գրանցման ժամանակ կամ Ձեր փոստային ծառայության կողմից մեր ուղարկած նամակի ֆիլտրացիան, որպես սպամ (spam/junk): Առաջին հերթին ստուգեք Ձեր փոստային ծառայության կողմից հատկացրած հատուկ պանակը սպամ նամակների համար: Եթե այնտեղ մեր ուղարկած գրանցումը հաստատող նամակը առկա չէ, ուրեմն փորձեք նորից գրանցվել՝ ավելի ուշադիր մուտքագրելով Ձեր էլ-փոստի հասցեն: Եթե այդ նոր գրանցման ժամանակ մեր կայքը ցույց է տալիս, որ այդպիսի օգտագործող արդեն կա, ապա խնդրում ենք կապնվել մեզ հետ հեռախոսով:

Ի՞նչ անել, եթե այն էլ-փոստի հասցեն, որով գրանցվել էի Ձեր կայքում, այլևս հասանելի չէ:

Եթե հիշում եք կայքում գրանցված Ձեր օգտագործողի գաղտնաբառը:

Մուտք գործեք կայքում առկա Ձեր անձնական էջը և վճարման հասցե բաժնում փոխեք Ձեր էլ-փոստի հասցեն:

Եթե չեք հիշում Ձեր օգտագործողի գաղտնաբառը:

Նմանատիպ դեպքում, եթե Դուք չունեք մեզ մոտ գրանցված պատվերներ, անհրաժեշտ է պարզապես նորից գրանցվել: Իսկ եթե ունեք առկա կամ կատարված պատվերների պատմություն, ապա անհրաժեշտ է կապնվել մեզ հետ հեռախոսով: Մենք Ձեզ կտանք մի շարք հարցեր, փորձելով նույնականացնել Ձեր անձը, և հաջողության դեպքում կփոխենք Ձեր էլ-փոստի հասցեն տրամադրած նոր հասցեյով: Եթե Ձեր անձի նույնականացնելը չհաջողվի, մենք չենք կարողանա փոխել էլ-փոստի հասցեն և մեր առցանց ծառայություններից օգտվելու համար Դուք կարիք կունենաք նորից գրանցվելու:

Կարո՞ղ եմ արդյոք պատվերը ձևակերպել հեռախոսով:

Կատարել ֆոտոսեսիայի նախնական գրանցում կամ զուտ պատվերի ձևակերպում հնարավոր է նաև հեռախոսով: Նվեր-քարտերը կարող եք պատվիրել նաև հեռախոսով, եթե այն չի առաքվելու անմիջապես նվեր ստացողին: Սակայն հեռախոսով հնարավոր չի լինի ամրագրել ֆոտոսեսիայի պայմանավորված օրը և ժամը կամ վերբեռնել տպագրական պատվերի համար անհրաժեշտ ֆայլերը: Այդ պատճառով մենք խրախուսում ենք մեր հաճախորդներին պատվերները կատարել առցանց, քանի որ այդպես ավելի հստակ և ամբողջական են ձևակերպվում պատվերները և պահպանվում է պատվերների պատմությունը մեր բազայում:

Ի՞նչ է նշանակում դիմանկարչություն բնական լույսով:

Դա լուսանկարչական արվեստի ուրույն ուղղություն է, երբ լուսանկարելիս, որպես լույսի հիմնական աղբյուր, օգտագործվում է բնական լույսը: Մեր Պորտֆոլիոյում առկա բոլոր դիմանկարները պատկանում են լուսանկարչական արվեստի այդ ոճին:

Նվեր եմ ստացել Ձեր ստուդիայի Նվեր-Քարտը, ո՞րն է իմ հաջորդ քայլը:

Շնորհավորում ենք և վստահեցնում, որ այդ նվերը գեղեցիկ և անմոռանալի պահեր կպարգևի Ձեզ: Նվեր-Քարտը օգտագործելու համար Դուք կարող եք կապնվել մեզ հետ հեռախոսով, և մենք կտեղեկացնեք Ձեզ բոլոր անհրաժեշտ քայլերի մասին: Կամ այցելեք մեր ստուդիա՝ վերցնելով Ձեզ հետ Ձեր անվանական Նվեր-Քարտը և Ձեր անձնագիրը: Այլ անձ առանց Ձեր մասնակցության, Ձեր անվանական Նվեր-Քարտով չի կարող մասնակցել ֆոտոսեսիայի: Դուք կարող եք օգտագործել նաև մեր կայքի «Գրանցվել Ֆոտոսեսիայի համար» բաժինը և կատարել ֆոտոսեսիայի գրանցում՝ նշելով «Նշումներ» դաշտում Ձեր Նվեր-Քարտի սերիային համարը: Այդ դեպքում մենք ինքներս կկապնվեն Ձեզ հետ:

Ի՞նչ անել, եթե ֆոտոսեսիայի իմ ցանկալի տարբերակը գրանցման ձևում հասանելի չէ:

Կապմնվեք մեզ հետ հեռախոսով, ներկայացրեք Ձեր պահանջները և մենք, հնարավորության դեպքում, անպայման կփորձենք օգտակար լինել:

Ինչու՞ «Portfolio» ֆոտոսեսիա տարբերակը հասանելի չէ «Ֆոտոսեսիայի Գնի Հաշվիչ»-ում:

«Portfolio» ֆոտոսեսիայի գինը պայմանագրային է: «Ֆոտոսեսիայի Գնի Հաշվիչ»-ը ներկայացնում է միայն ստանդարտ առաջարկների գները: Այդ պատճառով այն չի ներառում «Portfolio» ֆոտոսեսիա տարբերակը:

Կարո՞ղ եմ Ձեռք բերել «Portfolio» ֆոտոսեսիայի Նվեր-քարտ:

Կարող եք միայն այն դեպքում, եթե հնարավորություն ունեք սահմանելու նվիրվող «Portfolio» ֆոտոսեսիայի բոլոր պահանջները: Դրա համար անհրաժեշտ կլինի այցելել մեր ստուդիա և կնքել պայմանագիր, որը կներառի նշված պահանջները և գինը:

Ի՞նչ անել, եթե նկարի տպագրության իմ ցանկալի չափը հասանելի չափերի ցանկում գոյություն չունի:

Ոչ ստանդարտ չափի լուսանկարները տպագրվում են մոտակա hասանելի մեծ ֆորմատի գնով: Ընդ որում, հասանելի ֆորմատի երկարությունը և լայնությունը պետք է լինեն մեծ կամ հավասար Ձեր ցանկալի չափի երկարությունից և լայնությունից: Օրինակ՝ Ձեզ անհրաժեշտ է տպել ճիշտ 160մմx220մմ չափի նկար, դրա համար նայում եք տպագրության հասանելի ֆորմատների աղյուսակում և տեսնում որ այդ չափին մոտիկ մեծ ֆորմատներն են 14 х 26; 20 х 20 և 20 х 25-ը: Առաջին երկուսը չեն կարող օգտագործվել, քանի որ մեկի երկարությունն է կարճ, իսկ մյուսի լայնությունը: Արդյունքում Ձեր պատվերի գինը հավասարազոր կլինի 20 х 25 ֆորմատի տպագրության գնին: Առցանց նմանատիպ պատվեր ձևակերպելիս՝ անհրաժեշտ է ընտրել 20 х 25 ֆորմատի տպագրություն և նշումներում գրանցել, որ Ձեզ անհրաժեշտ է 160մմx220մմ չափի նկար:

Կարո՞ղ եմ արդյոք գնել Ձեր ցուցասրահում ցուցադրված նկարներից:

Այո՛, կարո՛ղ եք: Սակայն այս պահին այդ ծառայությունը չի հանդիսանում ստանդարտ առաջարկ, և գնում կատարելու համար անհրաժեշտ է այցելել մեր ստուդիա:

Ինչպե՞ս կարող եմ հավաքել ապրանքներն իմ զամբյուղում:

Եթե արդեն գտել եք Ձեր փնտրած ապրանքը, պարզապես սեղմեք աջ կողմում գտնվող «Դնել Զամբյուղը» կոճակը՝ նախապես ընտրելով քանակը և բնութագրերը: Ձեր «Զամբյուղ»-ը հասանելի է կայքի բոլոր էջերի գլխամասում առկա մենյուից, որը ցույց է տալիս Ձեր «Զամբյուղ»-ում գտնվող պատվերների քանակը և ընդհանուր գումարը: Եթե արդեն մուտք եք գործել կայք Ձեր օգտագործողի անունով, ապա բոլոր էջերում առկա աջ դաշտում մշտապես կերևա զամբյուղի պարունակությունը և դրանում ներառված ապրանքների ընդհանուր արժեքը:

Կարո՞ղ եմ արդյոք ինքնուրույն ընտրել առաքման կոնկրետ օրը և ժամը:

Այո՛, կարո՛ղ եք: Պատվերի ձևակերպման էջում հասանելի է «Հնարավոր առաքման օրը» դաշտը, որտեղ կարող եք նշել առաքման համար Ձեզ հարմար օրը և մենք, հնարավորության դեպքում, կփորձենք պլանավորել առաքումը Ձեզ հարմար ժամանակահատվածում: Խնդրում ենք հաշվի առնել, որ պատվերի կատարման ժամանակացույցը կախված է Ձեր պատվերի մանրամասներից և ստուդիայի ծանրաբեռնվածությունից: Յուրաքանչյուր ծառայության կատարման ստանդարտ ժամանակացույցի վերաբերյալ տեղեկությունները հասանելի են Կայքի համապատասխան ծառայության էջից: Զուտ Ձեր պատվերի կատարման ժամանակացույցը տեղեկացվում է Ձեզ պատվերի ձևակերպումից հետո: Եթե կատարման ժամանակացույցը կարևոր է Ձեզ համար, ապա ցանկալի է առցանց պատվերը ձևակերպելուց առաջ կապնվել մեզ հետ և ճշտել պահանջվող ծառայության հնարավոր ժամանակացույցի համապատասխանությունը Ձեր պահանջներին:

Կարո՞ղ եմ արդյոք հետագայում տեսնել իմ պատվերների պատմությունը և ընթացիկ պատվերների կարգավիճակը:

Այո՛, կարո՛ղ եք, եթե դրանք ձևակերպվել են առցանց: Ձեր բոլոր պատվերները պահպանվում են Ձեր անձնական Էջում, համապատասխան պատվերի համարով և ամսաթվով: Այն տեսնելու համար անհրաժեշտ է մուտք գործել կայք Ձեր օգտագործողի անունով և մտնել «Անձնական-Էջ»: Ամեն մի պատվերի մանրամասները տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել, համապատասխան պատվերի աջ մասում գտնվող «Դիտել» սեղմակը, որից հետո բացվում է այդ պատվերի մանրամասների էջը: Պատվերը գործարկման ընթացքում կարող է ունենալ տարբեր կարգավիճակներ: Պատվերի կատարման ընթացքը Դուք կարող եք վերահսկել հետևելով կարգավիճակներին:

Ինչպե՞ս կարող եմ վճարել գնածիս դիմաց:

Առցանց մենք ընդունում ենք վճարումները Arca, Master և Visa քարտերի միջոցով: Հնարավոր է նաև վճարում բանկային փոխանցման միջոցով և կանխիկ վճարում մեր ստուդիայում:

Եթե չեմ կարող վճարել ինտերնետով, կարո՞ղ եմ արդյոք վճարումն իրականացնել պատվերը ստանալու պահին:

Կայքում Ձեր կողմից պատվիրված ծառայությունները և ապրանքները (ֆոտոսեսիաներ, տպագրված լուսանկարներ, ֆոտոգրքեր, ֆոտոբացիկներ և այլն) հանդիսանում են Ձեր անձնական պահանջներին հարմարեցված անհատական օգտագործման ապրանքներ, և արդյունքները կիրառելի են միայն Ձեր անձնական օգտագործման համար: Այդ իսկ պատճառով, առանց հատուկ պայմանագրի` առցանց ստանդարտ առաջարկների ձեռքբերումը կատարվում է միայն կանխավճարային տարբերակով: Եթե չեք ցանկանում ինտերնետով վճարել, ապա պատվերը գործարկելու համար կարող եք դա անել բանկային փոխանցումով կամ, այցելելով մեր ստուդիա, տեղում վճարել կանխիկ:

Կարո՞ղ եմ արդյոք վերադարձնել պատվիրված ապրանքը:

Կայքում Ձեր կողմից պատվիրված ծառայությունները և ապրանքները (ֆոտոսեսիաներ, տպագրված լուսանկարներ, ֆոտոգրքեր, ֆոտոբացիկներ և այլն) հանդիսանում են Ձեր անձնական պահանջներին հարմարեցված անհատական օգտագործման ապրանքներ, և արդյունքները կիրառելի են միայն Ձեր անձնական օգտագործման համար: Այդ իսկ պատճառով մատուցվող ծառայությունները և ապրանքները ենթակա չեն վերադարձման և փոխանակման: Խնդիրներից խուսափելու համար խնդրում ենք լինել առավելագույնս ուշադիր Կայքում պատվերը ձևակերպելիս, բնութագրերը ընտրելիս և նրա համար անհրաժեշտ ֆայլերը և նկարները վերբեռնելիս: Անպայման ստուգել ֆայլերի ճշտությունը և նրանց որակի համապատասխանությունը Ձեր պահանջներին: Առաջին անգամ մեր ծառայություններից օգտվելիս, խորհուրդ է տրվում նախ այցելել մեր ստուդիա և տեղում համոզվել մեր առաջարկած ծառայությունների և ապրանքների որակական համապատասխանությանը Ձեր պահանջներին, քանի որ պատվերը կատարման հանձնելուց հետո այն չեղարկելու, փոխանակելու կամ վերադարձնելու գործողությունները այլևս հնարավոր չեն լինի:

Ինչպե՞ս ուղարկել տպագրության համար անհրաժեշտ ֆայլերը:

Ձեր նկարների և ֆայլերի վերբեռնումը հնարավոր է միայն պատվերի հաստատման, ձևակերպման և ամբողջական վճարումն իրականացնելուց հետո, երբ պատվերը ունի «կատարվում է» կարգավիճակ: Նկարների և ֆայլերի վերբեռնումը իրականացվում է պատվերի մանրամասների էջից, որը բացվում է համապատասխան պատվերի աջ մասում գտնվող, «Դիտել» սեղմակը սեղմելուց: Ֆայլերի վերբեռնման նկարագրությունը հասանելի է կայքի «Օգտագործողի ուղեցույց»-ի համապատասխան բաժնում:

Ի՞նչ անել, եթե ֆայլերը ուղարկել եմ բայց «Հանձնել Տպագրության» սեղմակը սեղմելուց հետո սխալ եմ ստանում:

Ֆայլերի վերբեռնման ավարտից հետո անհրաժեշտ է ֆայլերի վերբեռնման բաժնի վերևում գտնվող աղյուսակում ստուգել, որ պատվերի բոլոր կետերի համար անհրաժեշտ ֆայլերը վերբեռնվել են և համապատասխան տպագիր քանակները մուտքագրվել են: Ֆայլերի վերբեռնումից հետո նրանց համար մուտքագրված տպագիր նմուշների ընդհանուր քանակը չի կարող լինել ավելի փոքր, քան պատվիրված տպագիր նմուշների քանակը: Այդ քանակները պետք է համապատասխանեն, եթե այլ կարգադրություն առկա չէ էջում: Քանակների անհամապատասխանության դեպքում համակարգը համարում է, որ անհրաժեշտ ամբողջական տեղեկությունները տրված չեն և չի ընդունում տպագրության հրահանգը: Այդ դեպքում անհրաժեշտ է ուղղել պակասող քանակները և նորից սեղմել «Հանձնել Տպագրության» սեղմակը: Ֆայլերի վերբեռնման նկարագրությունը հասանելի է կայքի «Օգտագործողի ուղեցույց»-ի համապատասխան բաժնում:

Կարո՞ղ եմ իմ նկարները պահել Ձեր կայքում:

Կայքը չի հանդիսանում Ձեր ֆայլերի և նկարների պահպանման շտեմարան: Կայքը չի երաշխավորում Ձեր վերբեռնված ֆայլերի և նկարների անվտանգությունը, և միայն Դուք եք պատասխանատու նրանց կորստի և փչացման համար: Կայքի աշխատակազմից Դուք չեք կարող պահանջել վերբեռնված ֆայլերի վերադարձ: Ձեր պատվերի կատարման ավարտից անմիջապես հետո, պատվերի շրջանակներում Ձեր բոլոր վերբեռնված նկարները և ֆայլերը ավտոմատ հեռացվում են մեր տվյալների բազաներից: Նույն ֆայլերը այլ պատվերների շրջանակներում օգտագործելու համար անհրաժեշտ է լինելու նրանց լրացուցիչ վերբեռնում՝ արդեն նոր պատվերի էջից:

Ի՞նչ անել, եթե լրացուցիչ հարցեր ունեմ, որոնց պատասխանները այստեղ չկան:

Եթե վերը թվարկվածների մեջ չեք գտնում Ձեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ապա կարող եք այն ուղարկել էլ-փոստի միջոցով info@lunostudio.com հասցեին, զանգահարել մեր հեռախոսահամարին կամ օգտվել կայքում առկա «Հետադարձ կապ» բաժնից:




Ծանոթանալ Կայքի Օգտագործման Ուղեցույցին